կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 13:24
Հասարակություն

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան. Աբրահամյան

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան. Աբրահամյան

Հետպատերազմյան փուլում, ստեղծված իրավիճակով պայմանավորված, Ադրբեջանի հետ առաջնագիծ ընդլայնվել է և արդյունքում զինված ուժերն ու ԱԱԾ սահմանապահ զորքերի տեղակայման հարցում մեծ փոփոխություններ են եղել: Թեմային անդրադարձել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Մեկ օրում, մեկ ամսում կամ մեկ տարում անհնար է ողջ սահմանագիծն անհրաժեշտ ձևով կահավորել, բայց կան հրատապություն պահանջող հարցեր, որոնք պետք է արագացնել։ Նոր ենթակառուցվածք՝ բազաներ, մատակարարման, ծառայության իրականացման ճանապարհներ, թիկունքային ապահովում, տեխնիկական միջոցների նվազագույն ապահովում։

Պոպուլիզմն ու կեղծիքը դրեք մի կողմ, գումարներ հատկացրեք այն ուղղություններում, որտեղ առաջնահերթ լուծման հարցեր կան, այլ ոչ թե այնտեղ, որով իշխանության պահպանման կամ ինքնագովազդի խնդիր եք լուծում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամյանը: