կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-26 12:17
Քաղաքական

Մտահո՞գ եք, միլիարդավոր դրամների «պադավատ» առնելու փոխարեն տներ հատկացրեք. Ա. Խաչատրյանը՝ Գյումրի այցելած ՔՊ֊ականներին

Մտահո՞գ եք, միլիարդավոր դրամների «պադավատ» առնելու փոխարեն տներ հատկացրեք. Ա. Խաչատրյանը՝ Գյումրի այցելած ՔՊ֊ականներին
Երեկ երկու լուր կարդացի․1) ՔՊ-ական պատգամավորները, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, այցելել են Գյումրի, և 2) կառավարությունը շուրջ 3,5 մլրդ դրամ է հատկացրել ծառայողական մեքենաներ՝ «պադավատներ», ձեռքբերելու համար։ Թվում է, թե իրար հետ որ մի առնչություն չունեն։ Բայց դա միայն թվում է։
 
2019-ի ամռանը Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է 3 մլրդ դրամ հատկացնել՝ աղետի գոտու բնակարանային խնդիրները լուծելու համար։ Հատկացրե՞ց, լուծե՞ց․․․․ Այս 4 տարվա ընթացքում Գյումրիում քանի՞ ընտանիք պետությունից անվճար բնակարան ստացավ, քանի՞ ընտանիք դոմիկից տուն տեղափոխվեց․․․ Հիմա գնացել, շոու են քաղաքում սարքում։ Այդքան մտահոգ եք, պադավատ առնելու փոխարեն մարդկանց համար տներ հատկացրեք։
 

Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր