Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատերազմից հետո մեր իրականության, թերևս, ամենածանր հետևություններից մեկն այն է, որ մեր հասարակության մի զգալի մաս չի գիտակցում կորստի խորությունը, աղետի ողջ մասշտաբը, չի ուզում առերեսվել, թե նիկոլականությունն ինչ ազգային ողբերգություն բերեց հայ ժողովիդի գլխին, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին։
«Սա չի խոսում կայուն ընտրազանգվածի մասին, սա ապազգային, անպատասխանատու ու անտարբեր հասարակության համախտանիշ է։ Հիշո՞ւմ եք Նիկոլի ավտոբուսներով Հանրապետության հրապարակում հայտված մարզային ուսուցիչներին, որ բանակի ելակը որպես ձեռքբերում էին ներկայացնում՝ փորձելով շրջանցել զոհերի ու կորուստների իրողությունը։ Ես մերժում եմ հասկանալ այս տեսակին, սա ինքնին աղետ է, արժեհամակարգային ու բարոյական աղետ։ Ու Հայաստանի վերականգնումը պետք է սկսել այս չարիքը մաքրելով, քաղաքացի կրթելով ու կերտելով։ Քաղաքացիական այս որակներով Հայաստանն ապագա չունի, սա ընտրազանգված չէ, սա մանկուրտացում է, երկրի ապապետականացման ամենակարճ ճանապարհը ․․․ Իհարկե, Նիկոլի ընտրազանգվածը կտրուկ պակասել է, բայց փաստ է, որ նիկոլականությունը՝ սուտը, դեմագոգիան, պոպուլիզմն ու ոչ կոմպետենտությունը դեռ սպառում ունեն»,–ասաց նա։
Լիլիթ Գալստյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը միևնույն է նախկիններից չի դադարելու կառչել, նրա ներկայում ոչ մի ստեղծարարություն ու ձեռքբերում չկա։ «Նիկոլի ներկան պարտությունն ու աղետն են, պետականության կոլապսը ու նա շարունակել ու հասարակությանը մոլորեցնել դեռ անցյալի հրեշայնացմամբ ու լափամանի մասին մաշված ու սպառված խոսույթով։ Նա հասարակությանը փորձելու է գեներացնել դարձյալ ատելության էներգիայով ու բացասական սելեկցիայի մոդելով, ինչն իր ձեռագիրն է․ մերժել ու քանդել, ինչպես քանդեցին իրենց ճանապարհին ամեն բան»,–ասաց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: