|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ընտրություններից առաջ ՕԵԿ-ի համար գործունեության լայն դաշտ է բացվել: Խոսքը, բնականաբար, ոչ թե քաղաքական, այլ պոպուլիստական գործունեության մասին է, որտեղ ՕԵԿ-ը չունի մրցակից: Եվ ահա այս կուսակցությունը որոշել է խորհրդարանը հեղեղել ամեն տեսակ օրենսդրական նախաձեռնություններով: Ընդ որում` այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ է գրված օրենսդրական նախագծում, կարեւորը թվաքանակն ապահովելն է ու, ամենակարեւորը, դրանք բավական խոսուն ներկայացնելը:
Օրինակ` ՕԵԿ խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ եւ դրել «Վենչուրային հիմնադրամների մասին» նախագիծը: Մինչ ընթերցողը կփորձի զանազան բառարաննում ու հանրագիտարաններում փնտրել «վենչուրային հիմնադրամ» հասկացությունը` հասկանալու համար, թե ՕԵԿ ակադեմիական մտքի թռիչքներն ինչ նոր գիտական բարձունքներ են նվաճել, տեղեկացնենք, որ դա մասնավոր ներդրումային հիմնադրամ է:
Այս կուսակցությունն առաջարկել է նաեւ «Լիզինգի մասին», «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» կամ էլ «Մեծահասակների կրթության մասին» խոսուն վերնագրով օրինագծեր: