կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-24 13:41
Հասարակություն

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների դեպքի ուսումնասիրությունն ավարտվել է. օրենքում փոփոխություն է սպասվում

ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների դեպքի ուսումնասիրությունն ավարտվել է. օրենքում փոփոխություն է սպասվում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է:

Yerkir.am-ի հարցին, թե արդյունքում ի՞նչ քայլեր են իրականացվելու` հետագայում նման դեպքերից խուսափելու համար, ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ այժմ ամփոփում են ձևավորված աշխատանքային խմբի առաջարկները: Ըստ նրա`  առաջարկներն այս անգամ պետք է լինեն ավելի հիմնարար և ուղղված լինեն ամբողջ կրթական համակարգի զարգացմանը:

«Առաջարկների մի մասի արդյունքում պետք է ունենանք դպրոցների ապաքաղաքականացում, պրոֆեսիոնալ կազմի` ուսուցիչների, տնօրենների ընտրության ավելի հստակ մեխանիզմների ձևավորում: Բացի այդ`  կվերանայվեն դպրոցական խորհուրդների գործունեությունն ու դրանց իրական ազդեցության շրջանակը, քանի որ հաճախ տեսնում ենք, որ դրանք դառնում են կոնկրետ անձերի ու շահերի կամակատարներ, այլ ոչ թե պաշտպաններ այն առաքելության, որին կոչված են»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ փոփոխությունների մի մասը կլինի կարգերի, օրենքների ձևով, իսկ որոշակի հատվածն էլ` կոնկրետ կազմակերպչական առումով: Մկրտչյանը խոստացավ 1-2 շաբաթ անց ներկայացնել ուսումնասիրության արդյունքները: