Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Մաքսատուրքերի բարձրացման դեմ բողոքող տոնավաճառի աշխատակիցները շարունակում էին սպասել կառավարության պատասխանին: Նրանցից միայն չորսին ժամը 16:40-ին ներս կանչեցին: Հանդիպումը եղել էր կառավարության աշխատակազմի ղեկավարի հետ:
«Ասաց, որ կառավարությունը պարզապես տեղյակ չէ գնային բարձրացումից: Բարձրացումն արվել է բեռանափոխադրողների կողմից: Տրանսպորոտի նախարարին հրահանգ է տրվել, որ սեղմ ժամկետներում անպայման հարցը լուծվի»,- ասաց հանդիպմանը մասնակցած Գեւորգ Սարոյանը:
Հանդիպման ժամանակ նրանց ասել են նաեւ, թե մաքսային որեւէ ծառայություն չի թանկացել, հավանական է, որ բեռանփոխադրող ընկերություններն են գինը բարձրացրել: եվ եթե պարզվի, որ դա անհիմն է, ապա կզրկվեն այդ գործով զբաղվելու լիցենզիայից:
Հավանական է նաեւ, որ թուրքական կամ վրացական կողմը բեռանափոխադրման գինը թանկացրած լինի: Պատճառները կճշտի տրանսպորտի եւ կապի նախարարությունը:
Իսկ այն ապրանքը, որն արդեն Հայաստանում է, մինչեւ վաղը ժամը 17-ը պարզ կդառնա` տերերն այն ստանալու համար 1կգ-ի դիմաց 4, թե 8 դոլար են վճարելու:
Ցուցարարները որոշեցին վաղը ժամը 17-ին հավաքվել տրանսպորտի եւ կապի նախարարության շենքի մոտ: