կարևոր
385 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-29 09:06
Հասարակություն

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ժամերին, 30-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, դեկտեմբերի 1-2-ը, 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում՝ ձյան և թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 30-ի գիշերը և առավոտյան ժամերին առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-3-ն առանձին լեռնային շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 30-ի, դեկտեմբերի 1-2-ի ցերեկային ժամերին շրջանների զգալի մասում աստիճանաբար կնվազի 2-3, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 29-ի և դեկտեմբերի 3-ի ուշ երեկոյան ժամերին, նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։