կարևոր
427 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-29 08:32
Աշխարհ

Ուկրաինական 542 անօդաչու թռչող սարք է արձակվել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ

Ուկրաինական 542 անօդաչու թռչող սարք է արձակվել Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ

Նոյեմբերի 28-ի ժամը 17:00-ից մինչև նոյեմբերի 29-ի ժամը 07:00-ն Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ շարժվել է 542 անօդաչու թռչող սարք։

Դրանց մեծ մասը չեզոքացվել է հեռավոր մատույցներում։

Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է մի կին, նա հոսպիտալացվել է։

Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ գիշերը տարածաշրջանի երկնքում ոչնչացվել է թշնամու 45 անօդաչու թռչող սարք։

Լադոգայի կամուրջը չի վնասվել, սակայն այն ժամանակավորապես փակվել է, կամրջից գործում են շարժական հրշեջ խմբեր։