|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2017թ. առաջին կիսամյակում Արցախի Հանրապետությունում արտադրվէլ է 184.9 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.87%-ով, կամ 16.6 մլն կՎտժ-ով: Ա
րցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նույն ժամանակահատվածում երկրում սպառված էլեկտրաէներգիան կազմել է 166.8 մլն կՎտժ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 13.47 %-ով, կամ 19.8 մլն կՎտժ-ով: Արցախում գործում են 16 հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ՝ 50 ՄՎտ դրվածքային հզորությամբ եւ 15 փոքր ՀԷԿ-եր՝ 56.4 ՄՎտ ընդանուր դրվածքային հզորությամբ:
Միայն 2017թ. շահագործման է հանձնվել 2 փոքր ՀԷԿ՝ Ջերմաջուր 10.3 ՄՎտ հզորությամբ) եւ Վիկինգ (1,8 ՄՎտ հզորությամբ) ՀԷԿ-երը: Հանրապետությունում իրականացվում է եւս 9 փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներ, որոնց էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության ծավալը կազմելու է շուրջ 263,02 մլն Կվտ/ժ: