|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Բրիտանացի փորձագետները պարզել են, որ երկրագնդում արտադրվող սննդամթերքի 30-50 տոկոսը ոչ ոք չի ուտում: Այսպես` ԱՄՆ-ում եւ Եվրոպայում մթերքի կեսը դեն է նետվում գնվելուց հետո. տեղեկացնում է rosbalt-ը:
Փորձագետների զեկույցի համաձայն` սննդամթերքի անիմաստ վատնումը մի քանի գործոնների` ժամկետանց մթերքի խիստ վերահսկողության, սպառողների շռայլության, բերքի վատ հավաքման հետեւանք է: Ըստ զեկույցի հեղինակների` նման իրավիճակը ողբերգական է, հարկ է մտածել սննդի խելամիտ կազմակերպման ռազմավարություն մշակելու մասին: