կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 23:28
Արցախ

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 120 %-ով. «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն

Ինչպես հաղորդում է Արցախպրես-ը, 2007 թվականի նոյեմբերին ստեղծված «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության կողմից գրանցված հաջողությունները խթան են հանդիսացել Արցախի Հանրապետությունում էներգետիկայի ոլորտի զարգացմանը:

40 տարի առաջ շահագործման հանձնվեց հիդրոէլեկտրակայան, որը մինչ այսօր շարունակում է մնալ Արցախն էներգիայիով սնուցող հիմնական աղբյուրը:
 
«Կայանի դերը հանրապետության տնտեսության մեջ դժվար է գերագնահատելը: Սովետական միության ժամանակ կայանը օգտագործվում էր ոչ լիարժեք, քանի որ հիմնական դերակատարությունը Սարսանգի ջրամբարն ուներ՝ որպես ոռոգման համակարգը սնուցող կառույց: ԱՀ հռչակումից հետո իրավիճակը փոխվեց, և «Սարսանգ ՀԷԿ»-ը դարձավ մեր հանրապետության միակ էլեկտրաէներգիա արտադրողը: Տարիների ընթացքում հանրապետության էլեկտրաէներգիայի սպառումը և պահանջարկն աճում էր, և ակնհայտ էր դառնում, որ բավարարվելով միայն Սարսանգի հիդրոէլեկտրոկայանով հնարավոր չէ: Սակայն էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերը շարունակում էին մնալ թղթի վրա և զարգացում չէին ունենում: Միայն 2007 թ.-ին ԱՀ կառավարության մշակված ծրագրի շնորհիվ հնարավորություն ստեղծվեց նոր շունչ հաղորդել էլեկտրաէներգիայի արտադրության զարգացման գործին: 2009-2011 թթ. տեղի ունեցած բաժնետոմսերի երեք հրապարակային տեղաբաշխման արդյունքում հնարավորություն ունեցանք ավելացնել կանոնադրական կապիտալը երկու անգամ՝ 5 միլիարդ 100 միլիոն դրամից հասցնելով 10 միլիարդ 650 միլիոն դրամի»,- նշել է «Արցախ ՀԷԿ»-ի տնօրեն Վ. Բեգլարյանը: