Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է իր օրակարգը՝ առաջիկա օրերին շարունակվելու են բողոքի զանգվածային ակցիաները, երթերը, ցույցերը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա հիշեցրեց, որ իրենց գլխավոր հանրահավաքը տեղի է ունենալու փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում։
Հայրենիքի փրկության շարժման քայլերում հնարավոր խմբագրումների մասին ՀՅԴ հայաստանյան կառույցի ղեկավարն ասաց, որ շատ անկեղծ պետք է լինի՝ այն իրավիճակը, որ մտածում էին, թե շատ կարճ ժամանակում ամբողջ հայ ժողովուրդը դուրս կգա փողոց և րոպե առաջ կքշի այս իշխանությանը, այդ փուլում իրենք չեն հաջողել։
«Այնպես չի, որ չկա հասարակական պահանջ՝ կա համահայկական, համահայաստանյան հասարակական պահանջ այս իշխանությանը րոպե առաջ հեռացնելու։ Բայց այդ պահանջը չի վերածվել պայքարի և մեր առաքելությունը նաև առաջիկայում պետք է լինի դա՝ այս համաժողովրդական պահանջը վերածել համաժողովրդական պայքարի»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նկատեց, որ եթե մինչ այս ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ մտածում էին, որ ընտրությունների միջոցով կգնան իրենց բողոքը կարտահայտեն, իրենց կեցվածքը ցույց կտան ու ընտրությունների միջոցով կհեռացնեն այս չարիքի կառավարությանը, հիմա այդ ճանապարհը ևս փակվում է իշխանության կողմից։
«Այս դեպքում, կարծում եմ, այդ քաղաքացիները պարտավոր են սրանից հետո իրենց բողոքը արտահայտել փողոցում, որովհետև այլ ճանապարհ իշխանությունը պարզապես չի տվել»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․