|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Առաջիկա օրերին լինելու ենք Արցախում, Սյունիքում, այնուհետև Տավուշում և Գեղարքունիքում, այսինքն, Հայաստանի Հանրապետության այն հատվածներում, որտեղ կան անվտանգային հարցեր ու նաև Արցախում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։
Նա վստահեցրեց, որ իշխանությունները, երբ ասում են՝ ընդդիմության ակտիվությունը վտանգում է Արցախը, դրանով ընդամենը արդարացնում են իրենց անգործությունը․ «Արցախը վտանգել են և շարունակում են վտանգել իրենք՝ իրենց գործունեությամբ»։
Իշխան Սաղաթելյանի համար ակնհայտ է, որ օրվա իշխանությունը երկիրը փորձում է տանել նոր կապիտուլյացիայի։
«Իրենց այս վարքագիծը հիմնավորելու համար փորձում են նման գռեհիկ, անմիտ ելույթներ ունենալ՝ հերթական անգամ մեր ժողովրդին խաբելով, մոլորեցնելով և Ալիևով վախեցնելով։ Պրոցեսները շատ արագ են տեղի ունենում․ Բրյուսելյան վերջին հանդիպումը ևս դրա վկայությունն է»,-ասաց նա։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ իրենք գտնում են, որ Հայաստանի թիվ 1 օրակարգը Արցախն է և Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, այս պատճառով էլ այս պահին ԱԺ-ում քննարկել մեր երկրի կենսական շահերի հետ անմիջական առնչություն չունեցող հարցեր՝ իրենք նպատակահարմար չեն գտնում։
«Այդ պատճառով խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները որոշել են այս քառօրյային չմասնակցել»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․