կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-08 12:27
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրելի՛ քաղաքացիներ, այս պահից ազատ եք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար․ Իշխան Սաղաթելյան

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ուղերձով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ Փաշինյանին հրաժարականի համար մինչև երեքշաբթի՝ ժամը 12-ը, նախատեսված ժամկետի ավարտից հետո՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Դեկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը, Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ մենք միասին վերահաստատեցինք Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջը, հանրահավաքից հետո մենք միասին այդ պահանջը փոխանցեցինք իրեն՝ ժամանակ տալով մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12։00 հրաժարական տա և հեռանա։

Արդեն ժամը 12։08 է, և Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։

Հետևաբար, այս պահից սկսած՝ մինչև 17։00-ն, ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության և բողոքի ակցիաներ անելու՝ իրենց բողոքն ու պահանջը տեղ հասցնելու համար։

Ես դիմում եմ մեր քաղաքացիներին՝ իրենց բոլոր գործողությունները անել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։

Ես դիմում եմ բոլոր իրավապահներին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների՝ ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը, չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ։

Մեկ անգամ ևս դիմում եմ Նիկոլ  Փաշինյանին․ «Նիկո՛լ, միևնույն է դու հեռանալու ես, հեռացիր անցնցում, գոնե այս անգամ խնայիր մեր ժողովրդին, պետությունը և պետականությունը։ Գնա անցնցում, մի խաթարիր քո երկրի ներքին կյանքը, հեռանալը կենսական անհրաժեշտություն է ժողովրդի և պետության համար»։

Սիրելի՛ քաղաքացիներ, դուք այս պահից ազատ եք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ անելու համար, չտրվեք սադրանքների, ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմաններում»,-ասաց նա։

«Նիկո՛լ, հեռացիր»,-եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։