|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Սիրիական ժողովրդավարական ուժերի քուրդ զինյալներին՝ չնայած Թուրքիայի առարկությանը: Այս մասին հայտարարել է Անկարայում Ամերիկայի դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը:
Դիվանագետը լրագրողների հետ զրույցում, ի թիվս այլ հարցերի, շոշափել է Սիրիայում ԱՄՆ գործունեության թեման, ինչն առաջացնում է Թուրքիայի ղեկավարության դժգոհությանը:
«ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել: Մենք շարունակում ենք հաղթահարել Սիրիայի հյուսիս-արևելքում ԻՊ-ի կողմից ներկայացված սպառնալիքը, ճիշտ այնպես, ինչպես աշխատում ենք այդ սպառնալիքը տարածաշրջանի այլ մասերում լուծելու ուղղությամբ: Եվ այս պայքարում Սիրիայի հյուսիս-արևելքում մենք շարունակում ենք աշխատել SDF-ի հետ»,- ասել է Սաթերֆիլդը:
Ամերիկացի դեսպանը անդրադարձել է նաև Ս-400-ների թեմային, որը բացասաբար է անդրադարձել Անկարայի ու Վաշինգտոնի հարաբերությունների վրա:
«Հուսով ենք, որ Ս-400-ի խնդիրը կարող է լուծվել: Եթե դա հնարավոր չլինի, մենք կշարունակենք կենտրոնանալ այն ոլորտների վրա, որոնք պատժամիջոցներից չեն տուժել»,- ասել է նա: