|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ ՊՆ նախարարության խոսնակ Փիթeր Քուքը կրկնել է Սիրիայում քուրդ զինյալներին՝ YPG-ին, ահաբեկիչ չհամարելու մասին իրենց հայտարարությունը. tեղեկացնում է Demokrathaber-ը:
Նշելով, որ YPG-ի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվելու, Քուքն ասել է. «Մենք հասկանում ենք Թուրքիայի՝ այս հարցով անհանգստությունը, սակայն շարունակելու ենք այս հարցում տարակարծիք լինել Թուրքիայի հետ»:
Նա հայտնել է նաև, որ թուրք պաշտոնյաների հետ շարունակում են բանակցել Սիրիայի և քրդերի հարցով: «Մենք բազմիցս հայտնել ենք, որ ԻՊ-ի դեմ պայքարող խմբավորումներին աջակցում ենք: Դրանց մեջ են մտնում նաև մի շարք քրդական խմբավորումներ: Մենք հասկանում ենք ահաբեկչության նկատմամբ Թուրքիայի անհանգստությունը, սակայն շարունակելու ենք այդ հարցում տարակարծիք լինել Թուրքիայի հետ և ԻՊ-ի դեմ պայքարող խմբավորումներին աջակցել»,- հայտարարել է Քուքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը դարձյալ հայտարարել էր, որ YPG-ին ահաբեկչական խմբավորում չի համարում, ինչը Թուրքիայի ղեկավարների զայրույթն էր հարուցել: