Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Սոչիում նախատեսվում է Պուտին-Ռոհանի-Էրդողան` արդեն թվով չորրորդ եռակողմ հանդիպումը: Նախքան վեհաժողովի մեկնարկը` կայացել էր Պուտին-Էրդողան հանդիպումը:
Ըստ ahaber.com.tr կայքի` Էրդողանը, թուրք ժողովրդի անունից շնորհակալություն հայտնելով Պուտինին ցավակցության համար (կապված շենքի փլուզման հետ, որի ընթացքում մահացել է 21 մարդ), ելույթը սկսեց` քրդերին անդրադառնալով. «Առանց Եփրատի արևելքից քրդերին մաքրելու` անհնար է Սիրիայի ամբողջականության պահպանումը: ԱՄՆ-ի հետ շարունակում ենք անվտանգության գոտի ստեղծելու ուղղությամբ բանակցությունները: Ցանկանում ենք Ռուսաստանի հետ համաձայնեցված գործել»:
РИА Новости-ն հայտնում է, որ Էրդողանը խոսել է նաև С-400 զենիթա-հրթիային համակարգերի գնման մասին: «Ինչ վերաբերում է С-400 համակարգերին, բոլորին հայտնի է, որ ամերիկյան ղեկավարությունը մեզ վրա մեծ ճնշում է գործադրում այդ հարցի հետ կապված»,- ասել է նա Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից առաջ: