կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-23 16:03
Աշխարհ

Սիրիայի քրդերը Իրաքի քրդերին կոչ են անում դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ

Սիրիայի քրդերը Իրաքի քրդերին կոչ են անում դադարեցնել համագործակցությունը Թուրքիայի հետ

Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PDS) հայտարարություն է տարածել՝ ի պատասխան Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության վարչապետ Մասրուր Բարզանիի խոսքերի, թե «Ռոժավան» (Սիրիայի քրդեր) պետք է խզի հարաբերությունները PKK-ի հետ, և որ թուրքական պետությունը հակառակ դեպքում կարող է հարձակվել նրանց վրա։

«Մասրուր Բարզանին խոսում է Էրդողանի կառավարության անունից այն ժամանակ, երբ Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը հարձակման է ենթարկվում Թուրքիայի կողմից, որին աջակցում են ՆԱՏՕ-ի զենքերը, և վարձկանների՝  ԻՊ-ի ժառանգորդների ավազակախմբերի կողմից։ Մենք կարծում ենք, որ Մասրուր Բարզանիի հայտարարությունները հակասում են քուրդ ժողովրդի շահերին, լեգիտիմություն են տալիս օկուպանտ թուրքական պետությանը և ծառայում նրան»,- ասվում է PDS-ի հայտարարության մեջ։

PDS-ը շեշտում է. «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) զոհաբերել է մոտ 4000 հերոսի կյանք հյուսիսային և արևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ազատագրման համար: PDS-ի անունից մենք երախտապարտ ենք PKK-ին, որը Քուրդիստանին պատկանող շարժում է։ PKK-ն ահռելի գին է վճարել քուրդ ժողովրդի արժանապատվության և գոյության համար ամենուր, և նրանք այսօր էլ պայքարում են։ Քուրդ ժողովրդի միասնությանը վնասող հայտարարություններ անելու փոխարեն հարավային Քուրդիստանի կառավարությունը նույնպես պետք է համագործակցի մեզ հետ։

Եթե նրանց հայտարարություններն արվում են խորհրդատվության համար, ապա խորհուրդ ենք տալիս նայել նրանց ճակատագրին, ովքեր համագործակցել են Օսմանյան կայսրության և ժամանակակից թուրքական պետության հետ ընդդեմ քուրդ ժողովրդի ապստամբությունների և հեղափոխությունների։ Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը պետք է դասեր քաղի թուրքական պետությունից քուրդ ժողովրդի կրած ողբերգություններից և հեռու մնա նրանցից։ Քուրդ ժողովուրդն այժմ ուսումնասիրում է իր պատմությունը, տեղյակ է Քուրդիստանի դեմ գաղութատիրական քաղաքականությանը և պնդում է, որ պատմությունը չպետք է կրկնվի»։