|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Միացյալ Նահանգները կշարունակի ջանքեր գործադրել հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացներն առաջ տանելու ուղղությամբ։ Թուրքական Anadolu գործակալության հաղորդմամբ` Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին։
Ի պատասխան ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցելությունների, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացի և Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հարցերին՝ Քրոուլին ասել է. «Մենք չենք կարող ցանկանալ ավելին, քան այդ իրավիճակներում հայտնված երկրները։ Սակայն, բնականաբար, մենք կշարունակենք ջանքեր գործադրել լարվածությունների հաղթահարման համար ուղիների որոնման և այդ գործընթացներն առաջ տանելու ուղղությամբ»։