|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու վերջին ջանքերը, և Վաշինգտոնը կշարունակի աջակցել նրանց այդ գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
Դիվանագետը նշել է, որ Միացյալ Նահանգները ուրախ է այս շաբաթ հյուրընկալել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և կողմերի միջև բանակցություններում միջնորդ հանդիսանալ:
Մեթյու Միլլերը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երկու երկրների արտգործնախարարների հետ հանդիպել է ինչպես առանձին, այնպես էլ եռակողմ ձևաչափով՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ընդգծելով, որ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է:
«Միացյալ Նահանգներին խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ արդյունավետորեն ներգրավվել խաղաղության գործընթացում, և մենք կշարունակենք նրանց ամեն կերպ օգնել՝ այդ գործընթացն առաջ մղելու համար», - ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: