Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) Թուրքիայի կողմից օկուպացված Աթմա քաղաքում ԻՊ-ի զինյալների առաջնորդին ոչնչացնելու գործողությանը ցուցաբերած օգնության համար։
ԱՄՆ նախագահը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է ԻՊ-ի զինյալների առաջնորդ Աբդուլլահ Քարդաշի ոչնչացմանը հանգեցրած գործողության մանրամասները` շնորհակալություն հայտնելով Սիրիայի ժողովրդական ուժերին: «Մենք շնորհակալություն ենք հայտնում «Սիրիայի դեմոկրատական ուժերին» (SDF) Աթմա քաղաքում ԴԱԻՇ-ի առաջնորդին վերացնելուն օգնելու համար» - ասել է Բայդենը։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը երեկ առավոտյան հայտնեց, որ «ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հատուկ ջոկատները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում»՝ նշելով, որ «գործողությունն իրականացվել է հաջողությամբ, իրենց շարքերում զոհեր չկան»։
Մարդու իրավունքների սիրիական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը հայտնել է, որ ամերիկյան ուղղաթիռները օդ են բարձրացել Քոբանի քաղաքի ռազմաբազայից։ Իդլիբում գործողությանը մասնակցել են Սիրիայի դեմոկրատական ուժերի հատուկ ջոկատայինները։
Հիշեցնենք, որ Թուրքիան բազմիցս դատապարտել է ԱՄՆ-ին` Սիրիայի քրդերին աջակցություն ցուցաբերելու համար և կոչ արել հրաժարվել այդ պրակտիկայից: