|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում է Ռուսաստանի հետ քննարկել ոչ միայն համագործակցության ոլորտները, այլ նաև ուղղակիորեն լուծել հակասությունները. նշել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:
«Կարծում եմ, որ, Ռուսաստանի հետ կապված, եթե վերցնեք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, ակնհայտ է ... նախագահը չի հեռացել իր դիրքերից»,- Փսակիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ նախագահը հասկացրել է, որ կան ոլորտներ, որտեղ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարող են համագործակցել, մասնավորապես՝ նոր ՍՏԱՐՏ համաձայնագրի շուրջ, որը համահունչ է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին:
«Բայդենը նույնիսկ պատրաստ է Պուտինի հետ ուղղակիորեն քննարկել հակասությունները»,- ասել է Փսակին: