Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Կողմերը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Այս մասին ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է հաջորդ շաբաթ կատարել իր առաջին արտասահմանյան ուղևորությունը, որը ներառում է այցեր Մեծ Բրիտանիա, Բելգիա և Շվեյցարիա:
Նշվում է, որ Բայդենը կհանդիպի մի շարք առաջնորդների հետ՝ «ընդգծելու մեր դաշինքները վերակառուցելու, անդրատլանտյան կապերը վերակենդանացնելու և մեր դաշնակիցների ու բազմակողմ գործընկերների հետ սերտ համագործակցելու՝ Ամերիկայի հանձնառությունը» մարտահրավերները լուծելու համար:
Հունիսի 10-ին նա բանակցություններ կվարի Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ՝ «վերահաստատելու համար երկու երկրների հատուկ հարաբերությունների կայուն ուժը»: Հունիսի 13-ին Բայդենը Վինձորի ամրոցում կհանդիպի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ:
Դրանից հետո ամերիկացի առաջնորդը կմեկնի Բրյուսել, որտեղ կմասնակցի ՆԱՏՕ-ի՝ հունիսի 14-ին կայանալիք գագաթնաժողովին:
Բայդենը հունիսի 16-ին Շվեյցարիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կանցկացնի գագաթնաժողով:
Ժնևում Բայդենը կհանդիպի նաև Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի հետ: