կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 20:05
Աշխարհ

Սպիտակ տունը հայտարարել է Աֆղանստանին հավելյալ 308 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին

Սպիտակ տունը հայտարարել է Աֆղանստանին հավելյալ 308 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին

Սպիտակ տունը հայտարարել է Աֆղանստանին հավելյալ 308 մլն դոլարի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Երկիրը բախվել է հումանիտար ճգնաժամի թալիբների կողմից գրավումից հետո։

Սպիտակ տան ներկայացուցիչ Էմիլի Հոռնն ասել է, որ Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության նոր օգնությունը կփոխանցվի անկախ մարդասիրական կազմակերպությունների միջոցով եւ կօգտագործվի ապաստան, բժշկական օգնություն, ձմեռային պատրաստություն, շտապ պարենային օգնություն տրամադրելու համար:

Երկրի տնտեսությունը, որն անցել է երկարամյա խնդիրների միջով, թալիբների իշխանության գալուց հետո անկում է ապրում։ Աֆղանստանի նախորդ կառավարության բյուջեի գրեթե 80%-ը ստացվել է միջազգային հանրությունից: Այս գումարով ֆինանսավորվել են հիվանդանոցները, դպրոցները, գործարանները եւ կառավարության նախարարությունները:

USAID-ը կոչ է արել թալիբներին թույլ տալ «բոլոր մարդասիրական աշխատողներին, հատկապես կանանց, աշխատել անկախ եւ ապահով»: