|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վաշինգտոնի վարչակազմը կարծում է, որ եկել է ժամանակը, որպեսզի Իսրայելը նվազեցնի ռազմական գործողությունների ինտենսիվությունը Գազայի հատվածում, և ԱՄՆ-ը դա քննարկում է հրեական պետության իշխանությունների հետ։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ТАСС-ը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոր է վերադարձել տարածաշրջանից, մենք ակտիվորեն քննարկում ենք անցումը առավել պակաս ինտենսիվությամբ գործողությունների։ Կարծում ենք, որ այժմ հարմար պահ է ստեղծված նման անցման համար, և եկել է այդ ժամանակը»- ասել է Քիրբին։
«Նրանք մի շարք նախնական քայլեր են ձեռնարկել այս ուղղությամբ։ Նրանք դուրս են բերել զորքերի մի մասը և մի փոքր ավելի քիչ են հույսը դնում օդային հարվածների վրա»,- հավելել է SNB-ի աշխատակիցը: