|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ԱՄՆ-ը կցանկանար պահպանել փոխադարձ դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանի հետ և բաց պահել հաղորդակցության ուղիները․ ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Մենք կարծում ենք, որ կարևոր է բաց պահել Ռուսաստանի հետ կապի ուղիները»,- ասել է նա:
Փրայսը հավելել է, որ դա առանձնահատուկ նշանակություն ունի «լարվածության ու հակամարտությունների ժամանակ»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է բաց պահել հաղորդակցության ուղիները և պահպանել դիվանագիտական ներկայությունը Մոսկվայում։
«Մենք նաև հավատարիմ ենք ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայության պահպանմանը»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակը։
Ավելի վաղ Փրայսը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստ են մեղմել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները Ուկրաինայում իրավիճակի դեէսկալացիայի դեպքում։ Միաժամանակ, պատժամիջոցները կարող են խստացվել, եթե Ուկրաինայում իրավիճակը վատթարանա։