Փոխարժեքներ
03 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.88 |
EUR | ⚊ | € 418.65 |
RUB | ⚊ | ₽ 3.74 |
GBP | ⚊ | £ 505.55 |
GEL | ⚊ | ₾ 138.39 |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․
«Այսօր ՀՀ վարչապետի պաշտոնը համառորեն չզիջող ապագա ամբաստանյալն Ազգային Ժողովում հայտարարեց, որ Համահայկական Հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցած 100 միլիոն դոլարից ավել գումարի ծախսման հետ կապված միջազգային աուդիտի կողմից որևէ չարաշահում չի հայտնաբերվել։
Սա կատարյալ սուտ է։ Միջազգային աուդիտը հրաժարվել է որևէ գնահատական տալ այդ գումարի ծախսման հետ կապված, պատճառաբանելով դա նրանով, որ չունի ծախսածը ստուգելու որևէ տարբերակ։ Իսկ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից Հիմնադրամին ներկայացված անիմաստ հաշվետվությունը համարել է ոչ պիտանի հաստատման համար։ Ահա և ողջ իրականության մի փոքր մասը։
Ու հա, մի հատ էլ հռետորական հարց. մարդ, ով օրուգիշեր խոսում է Սովետական Հայաստանի ու ադրբեջանի սահմանների մասին, ըստ ձեզ ո՞ր երկրի կազմում է տեսնում Արցախը։ Ես կասկած չունեմ, որ երբ սրանք խոսում են Արցախի կարգավիճակի մասին, նկատի ունեն ադրբեջանի կազմում կարգավիճակը, ճիշտ այնպես ինչպես կար սովետական ադրբեջանի ժամանակ...
Հ.Գ. Այսօր պատգամավորների դիմացից հավաքել էին բաժակները և ջրի շշերը - боятся))))
Հ.Գ.Գ. մինչև վերջին կոպեկ հետ եք տալու»: