կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-16 17:16
Քաղաքական

Կասկած չունեմ, որ մեր միասնականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում կդառնա անցյալ. Հրայր Թովմասյան

Կասկած չունեմ, որ մեր միասնականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում կդառնա անցյալ. Հրայր Թովմասյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ որպես երախտագիտություն այս օրերին բուժաշխատողների աշխատանքի՝ որոշել է այս ամսվա իր հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իր պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել բուժաշխատողներին։ Հայտարարության մեջ ասվում է․

«Սիրելի՜ հայրենակիցներ,

 Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։

Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ հոգ տանող մասնագետները պետք է գնահատված զգան իրենց: Իմ խորին համոզմամբ՝ սա է հաջող աշխատանքի գրավականը։

Կասկած չունեմ, որ մեր միասնականության, միմյանց քաջալերելու, նեցուկ լինելու և վճռականության շնորհիվ այս փորձությունը ևս մոտ ապագայում դառնալու է անցյալ։

Աստված պահապան մեր երկրին ու ժողովրդին։

 

Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ»: