Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռեժիմը ձերբակալել է Գրիգորի Խաչատուրովին՝ ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատարին, գեներալ-մայորին, ում ծառայությունը Հայրենիքին ապահովել է մեր սահմանի ամրությունն ու, առհասարակ, մեր հավաքական անվտանգությունն ու արժանապատվությունը։
Բայց ռեժիմը՝ իր շեֆի հանգույն, հաղթանակ ու ուղիղ մեջք չի սիրում։ Սրանցը մյունխեններում, սոչիներում ու պրահաներում նվաստանալն է ու մեզ բոլորիս նվաստացնելը։
Խաչատուրովների ողջ ընտանիքն է հետապնդվում՝ հայրը, երկու որդիները։
Այն, որ սա քաղաքական հալածանք է ու պատվեր, կասկած իսկ չունեմ։
Խաչատուրովներն ամուր են, չեն կոտրվելու, բայց մեզ բոլորիս կոտրելու ու թուրք-ադրբեջանական թրի տակ նիկոլաբար սողալու բանաձևն է սա, ինքներս մեզ ուրանալու բանաձևը, ինքնասպանության բանաձևը, պետություն չունենալու բանաձևը։
Ու նորից հայի տականքը՝ ամենակենսունակն ու դեռ բոլորիս հաղթողը․․․։
Վաղը ձեր տներում արգելելու են հայերեն խոսել․․․։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր