|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ. հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-սերբական հարաբերությունների ընդլայնմանը, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը, ԵԱՀԿ օրակարգի հարցերին։ Էդվարդ Նալբանդյանն ու Իվիցա Դաչիչը գոհունակությամբ արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները կայուն կերպով զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացման, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման, ուղիղ չվերթերի հաստատման հարցերին։
Քննարկվել են նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։ Նախարար Նալբանդյանը նշել է, որ, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին, Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։