կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 11:51
Աշխարհ

Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ղարաբաղյան կարգավորման հարցում

Պուտինն ու Մակրոնը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը ղարաբաղյան կարգավորման հարցում

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը վերահաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում։

«Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը դիտարկելիս նշվել է ռուս խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի պահպանումը և օգնում են խաղաղ կյանք հաստատել»,- ասել է Պուտինը Մակրոնի հետ Կրեմլում համատեղ ասուլիսում, որը հաջորդել է գրեթե 6 ժամ տեւած բանակցություններից հետո։ 

Ֆրանսիայի նախագահն իր հերթին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությանը։ Նա նշել է, որ փետրվարի 7-ի առավոտյան վերադարձվել են 8 հայ ռազմագերիներ, որոնց Ադրբեջանից տեղափոխել են Ֆրանսիայի ճգնաժամային կենտրոնի ինքնաթիռով։

Մակրոնը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած տեսակոնֆերանսի արդյունքների մասին։

«Մենք հարցեր բարձրացրինք անհայտ կորածների, ռազմագերիների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ: Դրանք նույնպես կայունության տարրեր են»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը` ողջունելով ռուս զինվորականների դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև բարդ ժամանակաշրջանում: