|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի միջնորդությունը ողջունվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից։
«Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախարարները՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որը, ի թիվս այլ բաների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերը»,- ասել է Լավրովը։
Նախարարը հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար տեսնել ԵԱՀԿ Նախարարների խորհրդի ընթացիկ նստաշրջանի ավելի հարուստ արդյունքներ, այդ թվում՝ քաղաքական հռչակագիր, որը չի ընդունվել ավելի քան 10 տարի։