կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-02 23:34
Աշխարհ

ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ գործող նախագահի և Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Դիդյե Բուրկհալտերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անրին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ`մտահոգություն հայտնելով հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լարվածության աճի կապակցությամբ, ինչի հետեւանքով արձանագրվել են բազմաթիվ զոհեր:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բուրկհալտերն ու համանախագահներն իրենց մտահոգություն են հայտնել Միջազգային կարմիր խաչ կազմակերպության մեքենայի վրա կրակոցների կապակցությամբ և կողմերին հիշեցրել ժնևյան կոնվենցիայի դրույթները:

 

Համանախագահները կոչով դիմել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին, որպեսզի նրանք ձեռնարկեն միջոցառումներ լարվածության նվազման ուղղությամբ և հարգեն հրադադարի համաձայնագրի դրույթները:

 

«Վրեժխնդրությունն ու հետագա բռնությունն ավելի կբարդացնեն այն ձեռքբերումները, որին հասել են կողմերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- ընդգծել են համանախագահները:

 

Նրանք նաև կոչ են արել երկու երկրների նախագահներին՝ շուտափույթ վերսկսել խնդրի խաղաղ կարգավորման բանակցությունները: