|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրույց է ունեցել Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակի գրասենյակը:
Նշվում է՝ խոսակցության ընթացքում զրուցակիները քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի դերակատարումը, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու առնչությամբ հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև և կայուն քաղաքական կարգավորման հասնելու նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողություններն առաջ մղելու ջանքերը:
Բլինքենն իր խոսքում նշել է նաև, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանությանը:
Միևնույն ժամանակ արտաքին գործերի նախարար Լինդեի` Մոսկվա կատարելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն է հայտնել Ռուսաստանում չարտոնված հավաքները ցրելու և ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության առնչությամբ: Նա շնորհակալություն է հայտնել Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու՝ Շվեդիայի հանձնառության համար: