ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Կարճ՝ Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակի մասին։
Ռազմավարական դաշնակցի ներսում ցանկացած ապակայունացում Հայաստանի համար հղի է կործանարար հետևանքներով։ Հիշեք 1917-ի հեղափոխությունը ու դրան հետևած ռուսական զորքի դուրս բերումը տարածաշրջանից։
Հատկապես այսօրվա վիճակում, երբ Արցախից մնացած հատվածի գոյությունը և Հայաստանի ներկա հարաբերական անվտանգությունը բացառապես ռուսական գործոնի արդյունք են, Ռուսաստանի ամրությունն ու կանխատեսելիությունը օրհասական են դառնում մեզ համար։
Մի մոռացեք նաև, որ նման հսկա պետություններում լարվածությունը բերում է նաև աշխարհաքաղաքական փոթորիկների, որոնցում մենք Հարավային Կովկասում բացարձակ շահագրգիռ չենք։
Թե ինչ է լինում պետությունների հետ փողոցային իշխանազավթման դեպքում, մեզ, հայերիս, այլևս պետք չէ բացատրել։ Իսկ Նավալնիի հայատյաց հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ։
Ամուր ու ազդեցիկ Ռուսաստանը մեր կենսական անհրաժեշտությունն է»: