Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ, երբ քննարկվում էր էլեկտրաէներգիաի սակագնի բարձրացման հարցը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրացրեց ՀԷՑ-ի աշխատողների թվի և նրանց աշխատավարձերի հարցը: Ըստ նրա` ՀԷՑ-ն ունի 8400 աշխատող, իսկ աշխատավարձերի առումով, միջին աշխատող տեսուչը ստանում է 200 հազար դրամ, մինչդեռ վերևում` միլիոններ են ստանում: «ՀԷՑ-ի շահույթը 13 մլրդ դրամ է, և եթե դրա արդյունքում պետք է արտագաղթի քաղաքացին, դա սխալ է»,- ասաց Արամ Մանուկյանը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ի պատասխան նշեց, որ աշխատողների թիվը 7800 է, իսկ միջին աշխատողների աշխատավարձը 200 հազար դրամ է: Ինչ վերաբերում է ՀԷՑ-ում բարձր աշխատավարձ ստացողներին, նա ասաց, որ դա շատ ծանր աշխատանք է, որովհետև պետք է արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացվեն, բացի այդ` քանի որ որակյալ մասնագետներնը արտագաղթել են այլ երկրներ, ուստի եղած մասնագետներին պետք է բարձր վճարել, որ նրանք չարտագաղթեն:
ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ֆինանսական ճեղքվածքը փակել այլընտրանքային աղբյուրների միջոցով:
«Եթե գտնվեն աղբյուրներ, որոնք կարելի է ներարկել այս ընկերություններին, որ նրանք փակեն այդ ֆինանսական ճեղքվածքը, ապա սակագին չէինք բարձրացնի, բայց աղբյուրներ գտնելը մեր խնդիրը չէ»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
Հնչեց նաև հարց, թե ի՞նչ կլինի, եթե այս պահին սակագինը չբարձրացնեն: Նազարյանը պատասխանեց, որ եթե հիմա սակագները չվերանայեն, կլինի այն, որ Երևանի ՋԷԿ-ը վարկային պարտավորությունները մարելու հնարավորություն չի ունենա, արդյունքում` Հայաստանը կընկնի ֆինանսական սանկցիաների տակ` խախտելով ճապոնական կառավարության հետ պայմանագիրը, նաև Երևանի ՋԷԿ-ը կդադարեցնի իր գործունեությունը` կանգնելով որևէ վթարի առաջ, չունենալով վերանորոգման հնարավորություն:
«Անկանխատեսելի հետևանքներով հղի իրավիճակ կառաջանա, խիստ սրված էներգետիկ խնդիրներն ավելի կսրվեն, եթե չբարձրացնենք սակագինը»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: