|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ԱԺ-ում շարունակվում են կուտակային կենսաթոշակային համակարգը հետաձգելու մասին քննարկումները:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային համակարգն ունի ռեֆորմների անհրաժեշտություն, սակայն հարցի արժեքը մեկն է` այն կառավարությունը կարող է գնալ այդ ռեֆորմներին, որն ունի հանրության վստահությունը, իսկ այս կառավարությունը, պատգամավորի խոսքով, չունի այդ հեղինակությունը:
Ըստ նրա` դրա ապացույցը նաեւ այն է, որ այս տարիների ընթացքում քաղաքացիները չօգտվեցին կամավոր համակարգից:
«Քաղաքացին ցանկանում է արժանավայել թոշակ ստանալ, բայց կա տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ: ԲՀԿ-ն կողմ է, որ հետաձգվի նախագիծը, կազմակերպվեն լրջագույն քննարկումներ այս օրենքի շուրջ և դրվի համաժողովրդական հարցման: Կառավարության հանդեպ զրոյական վստահության պայմաններում նման օրենքի կիրառումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: