|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Արևմուտքը փորձում է հակառուսական նոր ճակատ ստեղծել՝ ի դեմս Հայաստանի: Մեր երկիրը դարձել է ուժային կենտրոնների, ազդեցությունների բախման մի վայր, ինչը հղի է շատ ծանր հետևանքներով: Այս մարտահարավերների պայամաններում մենք պետք է պայքարենք և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիների դեմ։ Ուղիղ Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով սրանք նպատակ ունեն փոխել երկրի սահմանադրությունը, ինչը նշանակում է թաղել երրորդ հանրապետությունը, վերջնականորեն հրաժարվել Արցախից և դրա փոխարեն ոչինչ չստանալ»,- Արմավիրի մարզի Արմավիր համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նա նշել է, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ծանոթացել են Ադրբեջանի հետ քննարկվող փաստաթղթին, որը խաղաղության հետ որևէ առնչություն չունի, այլ վերջնական կապիտուլյացիայի է տանում:
«Մեր խնդիրն է բացատրել, համախմբել, կազմակերպել ժողովրդին և կանխել այս ամենը․ ռեսուրսն էլ կա, հնարավորություն էլ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։