Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«Իրավապահների այսօրվա «գործողությունները» փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սաղիդ կլցնեմ ԱԱԾ-ի պադվալները» հանձնարարականի ուղիղ կատարումն է։
Սա բռնապետական ռեժիմի կողմից իրականացվող պետական ահաբեկչություն է՝ 37 թ. ձեռագրով, որը որևէ առնչություն չունի օրենքի և իրավունքի հետ:
Նպատակը՝ լռեցնել և բռնաճնշել ընդդիմության հնարավոր օջախները: Հայ Առաքելական եկեղեցին և Դաշնակցությունը սրանց համար թշնամական թիրախ են, արշավում են ամենաանբարո և քստմնելի մեթոդներով:
Այսպես կոչված հետախուզությամբ բացահայտված առարկաները օրինական են տնտեսական կամ կենցաղային․․․ահաբեկչության հետ որևէ առնչություն չունեն։
Իրավապահ համակարգը վստահաբար գիտակցում է, որ դարձել է փաշինյանին ու ռեժիմին ծառայող կլասիկ բռատիրական գործիք:
Զուգահեռ՝ նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչական մեքենան լծվել է ահաբեկչություն կեղծ պիտակը դաշնակցությանը կպցնելու գործին:
Այս կեղծ և անբարո մեղսագրման տակ իշխանությունները կփորձեն ներսում և դրսում արդարացնել իրենց հակաիրավական-ռեպրեսիվ գործողությունները:
Սա նաև հանրային ուշադրությունը շեղող գործողություն է՝ հերթական հակազգային և հակապետական քայլը քողարկելու համար: Ակնհայտ է, թե այսօրվա փաշինյան-ալիև հանդիպումն ինչ հետևանքներով է հղի՝ մասնավորապես Սյունիքի համար:
Դաշնակցությունը ռեպրեսիաներ շատ է տեսել, ծանոթ ձեռագիր է 90-ական թվականներից։
Բայց ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ավելին է, քան շարքային կուսակցություն լինելը:
Այն ազգային գաղափարախոսություն է և արժեքային հենք ու ողնահար հարյուր հազարների համար»: