|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի շրջապատից պաշտոնաթող գեներալ Գագանդեեփ Բաքշին նշել է, որ Հնդկաստանը Էգեյան ծովում կարող է Հունաստանի հետ զորավարժություններ անցկացնել և անհրաժեշտ է այնտեղ վայրկյան առաջ ռազմանավ ուղարկել. հայտնում է haber7.com կայքը։
«Վերջին շրջանում Էգեյան ծովում տեսել ենք Թուրքիայի հետ զորավարժություն իրականացնող Պակիստանին։ Իսկ կարո՞ղ ենք տեսնել հնդկական և հունական ռազմանավեր զորավարժություններում։ Անշուշտ... Հնդկական ռազմանավերը զորավարժություններ են իրականացնում ամերիկյան, ճապոնական և ավստրալական նավերի հետ: Հունաստանը հզոր նավատորմ ունի։ Պետք է անհապաղ այնտեղ ռազմանավ ուղարկել»,– նշել է նա։
Հնդիկ գեներալն ասել է, որ երկու երկրներն այսօր ունեն ընդհանուր թշնամի՝ մեկը Թուրքիան է, մյուսը՝ Պակիստանը: «Անհրաժեշտ է աշխատել պաշտպանական ոլորտում, ինչպպիսին կա հետախուզական ոլորտում»,– նշել է նա։
«Անկարան ապակայունացնում է տարածաշրջանը:Թուրքիան չի կարող ձեռնոց նետել Հունաստանին և Հնդկաստանին։ Այդ հարցում մենք վճռական ենք»,- հայտարարել է նա։