|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշել է Սև ծով չուղարկել երկու ավիակիր, ինչպես նախապես ծրագրված էր, որպեսզի կանխի տարածաշրջանում լարվածության հետագա սրումը և չսադրի Ռուսաստանին: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները:
Ըստ պարբերականի զրուցակցի՝ «իրավիճակի անհարկի սրացումից խուսափելու համար որոշվել է ձեռնպահ մնալ ուղարկելուց»: Դրա պատճառներից մեկը, իբր, «կարևոր պահին Մոսկվային հրահրել չցանկանալն էր»:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները նախկինում Թուրքիային ծանուցել էին նավերի ժամանման «նախնական ծրագրերի» մասին: Ամերիկյան կողմի տեսանկյունից՝ այս «քայլը անսովոր չէր և նախատեսված չէր՝ «որպես նոր ազդանշան»:
Պարբերականը, վկայակոչելով ուկրաինացի նախկին պաշտոնյայի, նշում է, որ «Կիևում ոմանք հիասթափված են, որ ռազմանավերն, արդյունքում, չեն ուղարկվել Սև ծով»: