կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-19 17:19
Աշխարհ

Մեծ Բրիտանիան Թուրքիային տեղեկացրել է մայիսին Սև ծով ռազմանավ ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիան Թուրքիային տեղեկացրել է մայիսին Սև ծով ռազմանավ ուղարկելու մասին

Մեծ Բրիտանիան Թուրքիային տեղեկացրել է, որ մայիսին թագավորության ռազմանավերից մեկը Բոսֆորով անցնելու է Սև ծով: Այս մասին երկուշաբթի հայտնրել է NTV հեռուստաալիքը՝ հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին:

Միևնույն ժամանակ, հեռուստաալիքը չի նշում բրիտանական ռազմանավի անցման ամսաթիվը:

Ավելի վաղ The Times-ը հաղորդել էր, որ մայիսին երկու բրիտանական ռազմանավեր Սև ծով կգնան՝ Ուկրաինային աջակցելու, այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հրաժարվել էր երկու ռազմանավերիի ծրագրված տեղափոխումը Սև ծով՝ տարածաշրջանում հետագա լարվածությունը կանխելու և Ռուսաստանին սադրել չցանկանալու պատճառով: