|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրք պաշտոնաթող գեներալ Ջիհաթ Յայջըն, ով Թուրքիայի կառավարության և Լիբիայի «Մուսուլման եղբայրների» միջև կնքված հուշագրի «ճարտարապետն» է, որով Հունաստանից խլվում էր հունապատկան ջրային տարածքները, կոչ է արել փոխել Էգեյան ծովի անունը՝ առաջարկելով դրա փոխարեն այն անվանել «Կղզիների ծով» կամ »Հյուսիսային միջերկրական», քանի որ իրեն դուր չի գալիս դրա հունական լինելը. հայտնում է Greek City Times-ը։
«Թուրքիան չպետք է օգտագործի այդ անունը, քանի որ այն ունի հունական արմատներ», - հայտարարել է վերջերս Թուրքիային ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի հետ տարաձայնությունների պատճառով պաշտոնից հեռացված զինվորականը։
Յայջըն նշել է, որ Օսմանյան շրջանում օգտագործվել է «Կղզիների ծով» անունը, և թուրքական անվանափոխությունը այստեղ շատ կարևոր է։