կարևոր
766 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-31 20:34
Հասարակություն

Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին

Թբիլիսյան խճուղում հնդիկ վարորդը «Nissan»-ով վրաերթի է ենթարկել հնդիկ հետիոտնին

Այսօր՝ օգոստոսի 31-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 22/10 հասցեի դիմաց «Nissan» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնին։

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և տուժածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու վթարի ենթարկվածը ազգությամբ հնդիկ են։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։