կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-18 11:33
Արցախ

Հանձնված Սանասարում ադրբեջանցի «ոստիկանները» «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշն են ցուցադրել

Հանձնված Սանասարում ադրբեջանցի «ոստիկանները» «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշն են ցուցադրել

Ադրբեջանը Արցախից զավթած շրջաններում նշանակում է ժամանակավոր ոստիկանական ուժեր, որոնք հիմնականում զինված ուժերի ներկայացուցիչներից են։

Թշնամուն հանձնված Սանասարում (Քաշունիք) ադրբեջանական «ոստիկանական ուժերը» չեն թաքցնում իրենց ազգայնամոլական նկրտումները։ Հրապարակված լուսանկարում նրանք մատներով ցուցադրում են bozkurt–ների՝ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական կազմակերպության խորհրդանիշը՝ հասկացնելով, թե ինչ է սպասվում հայ–ադրբեջանական համատեղ բնակության դեպքում։