|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Եգիպտոսում Airbus A321 օդանավում ահաբեկչություն կազմակերպելու հետ կարող են կապ ունենալ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնամոլ խմբավորման գրոհայինները։ Այս մասին հայտնում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրները։
Պարբերականը նշում է, որ «Իսլամական պետության» հետ կապ ունեցող «Գորշ գայլեր»-ը Եգիպտոսում գործում են 1960-ականների վերջից։ Կասկածներ կան, որ հենց «Գորշ գայլեր»-ը, մասնավորապես` Ալփարսլան Չելիքն է սպանել ռուսական Սու-24 կործանիչի օդաչուին այն բանից հետո, երբ օդանավը նոյեմբերի 24-ին խոցվել էր թուրքական օդուժի կողմից։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Reuters-ը հայտնել էր, որ ԻՊ-ը օդանավը պայթեցրել է EgyptAir-ի մեխանիկի օգնությամբ, որը ջիհադականներից մեկի եղբայրն է։