Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շաբաթ օրը՝ Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում, թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «գորշ գայլերի» ողջույնի ժեստը՝ թուրքական ծայրահեղ ազգայնական Bozkurtlar («Բոզքուրթ» կամ «Գորշ գայլեր») ռազմականացված խմբավորման խորհրդանիշը։ Նրանք ընդունում են ռասայական գերազանցության, հակասեմիտիզմի, հայատյացության և իսլամիզմի գաղափարախոսությունը։ ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։
Bild-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել նրան:
«Թուրք աջ ծայրահեղականների խորհրդանիշները տեղ չունեն մեր մարզադաշտերում։ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը որպես ռասիզմի հարթակ օգտագործելը միանգամայն անընդունելի է։ Մենք ակնկալում ենք, որ ՈւԵՖԱ-ն կհետաքննի այս հարցը և կքննարկի պատժամիջոցների հնարավորությունը»,- գրել է Ֆեսերը:
Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Գերմանիայի դեսպանին՝ Թուրքիայի ֆուտբոլիստի նկատմամբ ՈւԵՖԱ-ի կարգապահական հետաքննության հետ կապված իրավիճակի պատճառով։
Այս մասին հայտնում է CNN Turk-ը, փոխանցում է ՏԱՍՍ–ը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի կողմից այս հետաքննության անթույլատրելիության մասին» և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքն անվանել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:
19 անձ բերման է ենթարկվել այն բանից հետո, երբ հազարավոր թուրք երկրպագուներ դուրս են եկել Գերմանիայի փողոցներ՝ տոնելու իրենց հավաքականի ԵՎՐՈ-2024-ի քառորդ եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ թուրք երկրպագուները Գելզենկիրխենում ճայթրուկներ են բաց թողել ոստիկանների ուղղությամբ, մեկ ոստիկան վիրավորվել է։