|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալը գիշերը խփած գոլերից մեկը տոնել է ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության ժեստով։
Նա երկու գոլ էր խփել «Եվրո»-ի 1/8 եզրափակչի՝ Ավստրիայի դեմ խաղում։
Թուրքիայում «Գորշ գայլերի»-ին ներկայացնում է ծայրահեղ «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP): Գերմանիայում այդ ժեստն արգելված չէ, սակայն Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի հսկողության ներքո են։
«Ես տեսա, որ ուրիշները նույն ժեստն էին անում մարզադաշտում: Այստեղ ոչ մի թաքնված հաղորդագրություն չկա: Մենք բոլորս թուրք ենք, ես շատ հպարտ եմ, որ թուրք եմ, և դա է այս ժեստի իմաստը։ Ես պարզապես ուզում էի ցույց տալ, թե որքան երջանիկ եմ և որքան հպարտ»,- ասել է թուրք պաշտպանը։
Հանդիպման նախօրեին միջազգային իրավապաշտպան Society for the Protection of Facilities կազմակերպությունը կոչ էր արել արգելել այս ժեստը մարզադաշտերում: