Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք ազգայնամոլ Հասան Օքթայը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տեղադրել Հայաստան այցից: Նա Երևանում լուսանկարվել է, թուրքական ահաբեկչական «Գորշ գայլեր» կազմակերպության խորհրդանիշը ցուցադրելով, և տեղադրել այն ֆեյսբուքյան իր էջում: Թուրք ազգայնամոլի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ նա Երեւան է ժամանել հունվարի 20-ին:
Մեկնաբանությունների բաժնում ադրբեջանցիները թուրք բարեկամին «զգուշացնում են»` քանի որ նրա այցը համընկնում է Բաքվի ջարդերի հետ, նրան Երեւանում վտանգ է սպառնում: Այնուհետեւ Օքթայը տեղադրել է առաջին լուսանկարը` Հանրապետության հրապարակից` ընկերոջ հետ, երկուսն էլ «Գորշ գայլեր»-ի խորհրդանիշն են ցուցադրում:
Ներկայացնում ենք թուրքերի եւ ադրբեջանցիների մեկնաբանությունները, որոնք արվել են լուսանկարի տակ. «Այո, մեր սիմվոլիկայով Երեւանում ենք», «Մեր պատմական հողը»: Հակահայ մեկնաբանությունների վերջը տալիս են հայերը` գրոհի անցնելով իրենց գրառումներով:
Թուրք ազգայնամոլի հաջորդ ջերմ լուսանկարը, որքան էլ զարմանալի է, թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ է: Պարզվում է`
նա Չաքրյանի հետ Էջմիածնում է եղել:
Հասան Օքթայը լուսանկար է տեղադրել նաեւ Ռիչարդ Կիրակոսյանի հետ` գրելով. «Կարճ, բայց հստակ զրույց ենք ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին»:
Օքթայը տեղադրել է նաեւ «Անկախ» կայքի հետ ունեցած հարցազրույցը` գրելով. «Շարունակում ենք տեղ գտել երեւանյան մամուլում», ապա տեղադրել է լուսանկարներ կայքի աշխատակիցների հետ:
Թուրք ազգայնամոլի գրառումներից պարզվում է, որ կայքի աշխատողների հետ զրույցում տեղեկություններ է հավաքել Հայաստանի մամուլի մասին եւ վստահ է, որ շուտով Երեւանում կբացվի «Անադոլու» գործակալության գրասենյակ, «քանի որ Հայաստանում այն արդեն լայն ճանաչում է ձեռք բերել»:
Ըստ Օքթայի գրառումների` ինքը Հայաստանում է եղել երկու օր, այցից բավարարված է, եւ այն, ինֆորմացիոն առումով, շատ օգտակար էր:
Տեսանյութը, որ ներկայացնում ենք ստորեւ, թուրք ազգայնամոլի հարցազրույցներից մեկն է, որում նա խտրական հայտարարություններ է անում հայերի, հույների և հրեաների մասին:
P.S. Հետաքրքիր է, թե ինչ բացատրություն են տալու ազգայնամոլի այցի մասին ՀՀ համապատասխան մարմինները, հատկապես` ԱԱԾ-ն: