Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել օրեր առաջ Ավստրիայում ընդունված «Խորհրդանշանների մասին» որոշմանը և հայտարարել, որ պատրաստվում է Ավստրիա կատարելիք այցի ժամանակ ցույց տալ «Գորշ գայլեր»-ի նշանը:
«Ավստրիան հայտարարել էր, որ պատրաստվում է Գերմանիայի նման օրինագիծ ներկայացնել ՔԲԿ (Քրդական բանվորական կուսակցություն) խորհրդանիշերի վերաբրեյալ: Մենք էլ դրանից շատ էինք ոգևորվել, քանզի մենք ճնշում էինք գործադրում նրանց վրա, իսկ դուք թույլատրում էիք դրանք ցույց անել: Հետո պատրաստվեց օրինագիծը, և տեսանք, որ օրինագծում նաև ներառել են «Գորշ գայլեր»-ի նշանը»,- մեջբերելով Չավուշօղլուին` հայտնում է diken.com.tr կայքը:
Նա հայտնել է, որ զանգահարել է Ավստրիայի ԱԳ նախարարին և ասել. «Կներեք, բայց երբ այցելեմ Ավստրիա, առաջինը ես եմ այդ նշանը ցույց տալու և խախտելու օրենքը: Ոչ ոք իրավունք չունի արգելելու մեր խորհրդանիշերը, թույլ չենք տա»: